Skip to main content

Posts

Showing posts with the label գեղարվեստական գրականություն

Ավելորդ քաշ, նոր ֆենթըզի վեպ, ռեժիմ

Եթե ձեզ առաջարկեն՝ կռվել դրակոնի դեմ, կամ հենց այս պահին կշռվել, ինչ եք կարծում՝ ի՞նչ գույնի դրակոն կընտրեք։ Շատերի խիզախությունը չի հերիքի հիմա նայել ո՛չ իրականության, ո՛չ էլ՝ կշեռքի աչքերի մեջ։ Ի դեպ, եթե ինքնախարազանմամբ եք զբաղվում՝ դադարեցրեք, որովհետև սթրեսային վիճակում շատ ուտելը օրգանիզմի բնական ռեակցիա է՝ դեռևս  հնուց սերող։ Ոչ մի բարդ քիմիա չկա, հասարակ ու պարզ բացատրություն ունի․ ուտելիս մեզ ավելի ապահով ենք զգում, հանգիստ, իրավիճակը վերահսկելի է թվում։ Հենց սրա համար է, որ լարված ժամանակ ուտելու ցանկություն ունենք։ Բայց նաև հենց սրանից է, որ մերպեսների համար հոգեբանները ստեղծել են հատուկ՝ stress eating տերմինը, որը գործնականորեն ակտիվ կիրառում ենք համայն հայությամբ՝ ներկայիս օրերին։ Բայց եկեք մի կարևոր բան հասկանանք․ եթե օրգանիզմը հակում ունի սնվելով պաշտպանվածության միֆ հորինելու՝ չի նշանակում, թե այն կառավարել հնարավոր չէ։ Անընդհատ ու անընդմեջ ծամելու փուլը ես շատ արագ փակեցի, ու հիմա ոչ միայն  ավելորդ քաշ չեմ հավաքում, այլ անգամ քաշ եմ կորցնում։ Երեք պարզ գո...

«Մանյունյան» ընթերցելու 4 պատճառ

Ոչ վաղ անցյալում Նարինե Աբգարյանի «Մանյունյան» ներկայացվեց հայերեն՝ Նարինե Գիժլարյանի թարգմանությամբ։  Ռուսերեն, բայց՝ հայերեն շեշտադրությամբ գրող Նարինեի հետ շփվելու համար  շնորհանդեսին անգամ Կամերային թատրոնը նեղլիկ էր թվում․ ասեղ գցելու, տվյալ պարագայում՝ գրքից տառ գցելու տեղ չկար։ Ու շատ երկար ժամանակ քաղաքը «Մանյունյայից» էր խոսում։ Հիացած էին, և հիացմունքն արդարացի է։ Խորհուրդ են տալիս ընթերցել՝ ռուսերենը, արդեն նաև՝ հայերենը՝ ասելով, որ չընթերցել ուղղակի չի կարելի։ Լավ հնչում է, սակայն այնքան էլ համոզիչ չէ։ Ահա ձեզ չորս պատճառ՝ բնօրինակը կարդացած, և թարգմանության ընթերցումը հերթագրած գրքասերից՝ «Մանյունյան» ընթերցելու համար։ 1. Այն մանկական գիրք չէ Երեխաների մասին պատմող գիրքը պարտադիր չէ, որ մանկական լինի։ Կարող են կարդալ նաև երեխաները, բայց մեծահասակաների համար դրանք նույնչափ հետաքրքիր են, որովհետև տողատակում «մեծական» հետքեր կգտնեն։ Իրականում, մեծանալու ընթացքում մենք «փչանում ենք» որպես ընթերցողներ՝ համարելով, որ «ավագ գրականությունը» պետք է լինի վիսկիով բ...

Կուձե, թե՞ Քյութցե․ ոչ միանշանակ ազգանունով՝ միանշանակ նոբելյանակիր գրողը

Սուրճս սառեց՝ էդպես էլ չկողմնորոշվեցի՝ էս մարդու ազգանունը ոնց գրեմ։ Հայկական տարբերակներում կիրառում են էլ Քութզե, Կուձե, Քուզե, Կուդզե, Քեթսե, Քյութցե․․․Մի խոսքով, то ли Жора, то ли Гога, то ли Гоша-յին ես ուղղակի կանվանեմ պարոն Ջոն ձյաձյա։ Ուրեմն, պարոն Ջոն ձյաձյան հաստատ պրակտիկ մարդ է՝ մեկ, հաստատ շատ է սիրում կարդալ՝ երկու։ Պրակտիկ մարդ է, որովհետև, չնայած նրան, որ ամենաշատ գրական մրցանակներ ստացած գրողներից մեկն է՝ այդ թվում նաև Նոբելյան, Բուքեր, և մի շարք այլ «մանր-մունր» բաներ (բախտի տերը թաղեմ), հայտնի լինելու հետ առանձնապես սեր չունի և դրան լուրջ չի վերաբերվում։ Անգամ Նոբելյան ստանալիս, երբ մարդիկ հատուկ ճառեր են գրում ելույթի համար, ինքն ուղղակի բարձրացել է բեմ, կարդացել գրքից մի հատված, իջել։ Ունի շատ քիչ հարցազրույցներ, բայց մեկը մեկից որակով են, ու պարզ է՝ ինտելեկտուալ ու լայն մտահորիզոն ունեցող մարդու հետ գործ ունենք։