Skip to main content

Posts

Դարձ ի շրջանս յուր

Recent posts

Ավելորդ քաշ, նոր ֆենթըզի վեպ, ռեժիմ

Եթե ձեզ առաջարկեն՝ կռվել դրակոնի դեմ, կամ հենց այս պահին կշռվել, ինչ եք կարծում՝ ի՞նչ գույնի դրակոն կընտրեք։ Շատերի խիզախությունը չի հերիքի հիմա նայել ո՛չ իրականության, ո՛չ էլ՝ կշեռքի աչքերի մեջ։ Ի դեպ, եթե ինքնախարազանմամբ եք զբաղվում՝ դադարեցրեք, որովհետև սթրեսային վիճակում շատ ուտելը օրգանիզմի բնական ռեակցիա է՝ դեռևս  հնուց սերող։ Ոչ մի բարդ քիմիա չկա, հասարակ ու պարզ բացատրություն ունի․ ուտելիս մեզ ավելի ապահով ենք զգում, հանգիստ, իրավիճակը վերահսկելի է թվում։ Հենց սրա համար է, որ լարված ժամանակ ուտելու ցանկություն ունենք։ Բայց նաև հենց սրանից է, որ մերպեսների համար հոգեբանները ստեղծել են հատուկ՝ stress eating տերմինը, որը գործնականորեն ակտիվ կիրառում ենք համայն հայությամբ՝ ներկայիս օրերին։ Բայց եկեք մի կարևոր բան հասկանանք․ եթե օրգանիզմը հակում ունի սնվելով պաշտպանվածության միֆ հորինելու՝ չի նշանակում, թե այն կառավարել հնարավոր չէ։ Անընդհատ ու անընդմեջ ծամելու փուլը ես շատ արագ փակեցի, ու հիմա ոչ միայն  ավելորդ քաշ չեմ հավաքում, այլ անգամ քաշ եմ կորցնում։ Երեք պարզ գործողությո

Երբ գրականությունը գալիս է քո ետևից

...Եվ երբ գրականությունը  իմ ետևից գա, ասա, որ ես հոգնել եմ շատ, ասա, որ ես մենակ եմ շատ, ասա, որ ես հետ եմ գնում։   Հասմիկ Սիմոնյան «Մեղուներ պահող աղջիկը» Երբեմն դժվար է իգական սեռի գրող լինել։ Որովհետև ուզում ես՝ կերպարդ քֆուր տա։ Չհայհոյի՝ քֆուր տա։ Բայց հիշում ես, որ դեռ չես ամուսնացել․ բա որ ուզողներդ քչանան։ Բա որ քեզ ուղարկվող ծաղիկներից զրկվես։ Բա որ էլ նվերներ չտան, ամա՜ն։ Ով պիտի  ասի՝ սիրուն ես, շատ սիրուն ես, ամենասիրունն ես, առանց էդ հիշեցումների ո՞նց ապրել։ Բա տենց կեղի՞։ Չեղի։ Անգամ Սեյրան Սարոյանն է համաձայն։  Հո չես բացատրի, որ՝ գիտեք, ես, անձնապես, հայհոյել չեմ սիրում, բայց քո անձը տեքստի մեջ բացարձակ կարևոր չէ, ու եթե ինքդ քեզ կաղապարում ես ինչ-որ բան գրելիս, ուրեմն՝ լավ տեքստ չես ստանա։ Որովհետև հնարավոր չէ քո վախը կապել կերպարիդ վզին։ Քո կոմպլեքսը թողնել նախաբանիդ բկին։ Քո հոգնածությամբ փակել տասններորդ գլխի հոգածությունը։ Ինքդ քո կյանքի շուրջբոլորը կմկմում ես այնքան, մինչև որ մի օր գնում ու քեզ համար գնում  ես վաղուց աչքադրած նվերը, հետ

Կարդալ Խակամադա, սիրել Խակամադա, լինել Խակամադա

Եթե այս անգամ ինձնից սպասում եք լուրջ, օբյեկտիվ գրախոսական, որտեղ ես պատմելու եմ գրքի դրական ու բացասական կողմերի, շարահյուսության, անցումների, պիտանելիության ու այլ բաների մասին՝ փակեք էջը։ Փակեք, գնացեք-բացեք պատուհանը, աչքերով զբոսնեք դրսերում՝ շատ ավելի օգտակար կլինի։ Այսօր գրախոսական չի լինելու։ Միայն՝ սիրո խոստովանություններ, կույր հիացմունք՝ անգամ ոչ թե գրքի, այլ մարդու՝ գիրքը գրած մարդու նկատմամբ։ Կներեք, որ կոտրում եմ ձեր գրքասեր սրտերը, բայց ի՞նչ անեմ։ Ես սիրում եմ Խակամադային ու վերջ, ու չէի կարող առիթը չօգտագործել՝ էդ սերն արտահայտելու համար՝ գրքի մասին, իբր, գրախոսական գրելով։ Բայց գուցե էս անկեղծ էմոցիաներն էլ հենց համոզե՞ն գիրքը կարդալ։ Հաստատ արժի, մեծ բան եք կորցնելու չկարդալով։    Ես չեմ ճանաչում ուրիշ էս տեսակ կնոջ։ Տարածված կարծիք կա, չէ՞, որ մարդը կամ պիտի շատ պրակտիկ-չոր լինի, կամ՝ ավելի վերերկրային, տիեզերական էներգետիկաներում։ Խակամադան էս պնդման սխալական լինելու քայլող ապացույցն է։ Էս կինը հողի վրա բիզնես է անում, հետո՝ երեկոյան՝ մեդիտացիաներով թռնում է ա