Skip to main content

Posts

Showing posts with the label Մոտիվացիոն գրքեր

Կարդալ Խակամադա, սիրել Խակամադա, լինել Խակամադա

Եթե այս անգամ ինձնից սպասում եք լուրջ, օբյեկտիվ գրախոսական, որտեղ ես պատմելու եմ գրքի դրական ու բացասական կողմերի, շարահյուսության, անցումների, պիտանելիության ու այլ բաների մասին՝ փակեք էջը։ Փակեք, գնացեք-բացեք պատուհանը, աչքերով զբոսնեք դրսերում՝ շատ ավելի օգտակար կլինի։ Այսօր գրախոսական չի լինելու։ Միայն՝ սիրո խոստովանություններ, կույր հիացմունք՝ անգամ ոչ թե գրքի, այլ մարդու՝ գիրքը գրած մարդու նկատմամբ։ Կներեք, որ կոտրում եմ ձեր գրքասեր սրտերը, բայց ի՞նչ անեմ։ Ես սիրում եմ Խակամադային ու վերջ, ու չէի կարող առիթը չօգտագործել՝ էդ սերն արտահայտելու համար՝ գրքի մասին, իբր, գրախոսական գրելով։ Բայց գուցե էս անկեղծ էմոցիաներն էլ հենց համոզե՞ն գիրքը կարդալ։ Հաստատ արժի, մեծ բան եք կորցնելու չկարդալով։    Ես չեմ ճանաչում ուրիշ էս տեսակ կնոջ։ Տարածված կարծիք կա, չէ՞, որ մարդը կամ պիտի շատ պրակտիկ-չոր լինի, կամ՝ ավելի վերերկրային, տիեզերական էներգետիկաներում։ Խակամադան էս պնդման սխալական լինելու քայլող ապացույցն է։ Էս կինը հողի վրա բիզնես է անում, հետո՝ երեկոյան՝ մեդիտացիաներով թ...

Աղջիկ ջան, լա՜վ էլի. Ռեյչլ Հոլիս ու 10+10+1

Հունիսից առավոտյան ութին եմ զարթնելու։ Լսեցի՞ք դխկոցը․  ինձ ճանաչող մարդիկ էին, հենց նոր մեջքի վրա ընկան։ Իմ մտերիմները հրաշալի գիտեն՝ ինձ չի կարելի զանգել մինչև ժամը տասներկուսը։ Ավելի ճիշտ՝ իմաստ չունի․ կոմունիկացիայի բոլոր միջոցները դրած են անձայն ռեժիմի վրա։ Ամեն գիշեր հարևաններին սկոչում եմ անկողիններում, որ չշարժվեն՝ քանի դեռ քնած եմ։  Բայց հրաշք է տեղի ունեցել․ մեկ ամսից ավել է՝ տասին եմ արթնանում։ Սա այնքան անհավանական է, որ ընկերներիցս մեկը ութ օր շարունակ առավոտյան վիդեոքոլլ էր անում հետս՝ տեսնելու՝ ոնց եմ այդ սարսափելի  շուտ ժամին հագած-կապած-քսված նստած։ Սա իմ անձնական որոշումն էր, ոչ մի գիրք չի հուշել էս մասին։ Շատ պատահաբար եմ հասկացել, որ ուշ զարթնելը վատ սովորություն է։ Երբ սկսեց կյանքիս ռիթմը փոխվել, լիքը նոր հետաքրքրություններ ու պարտականություններ ավելացան՝ պարզվեց, որ ուշ զարթնելը խնդիր է դառնում, ու հետը պետք է աշխատել։ Իսկ իմացա վատ սովորության մասին ահա ինչպես․  վերցրել եմ թուղթ, գրել իմ բոլոր բացասական գծերը, սովորությունները, կ...